Շաբաթ օրը Կենտրոնական բանկի Դիլիջանի կենտրոնում հասկանում էինք, ինչ բան է սպառողական գների ինդեքսը, ինչ է սպառողական զամբյուղը, ինչ է գնաճը եւ ինչպես է այն գոյանում եւ կառավարվում եւ որն է Կենտրոնական բանկի դերն ու նշանակությունը երկրի տնտեսության կառավարման գործում ու որն է Կենտրոնական բանկի եւ կառավարության գործառույթների սահմանագիծը: 


Ասեմ, որ բավականին բարդ հարցեր են ոչ տնտեսագետի համար, բայց անհնար եմ համարում պատգամավորի գործառույթներ իրականացնելիս՝ այն էլ տվյալ ոլորտում որոշումներ կայացնելու ընթացքում այս ամենի մասին հստակ պատկերացում չունենալը։ Շնորհակալ եմ Կենտրոնական բանկի մասնագետներին, որոնք հանգստյան օրով ծախսեցին այդքան ժամանակ ու, ենթադրում եմ, նաեւ նյարդ՝ փորձելով ԱԺ պատգամավորներին ու փորձագետներին բարդ բաները հնարավորինս պարզ բացատրելու համար։ Կենտրոնական բանկին խնդրել եմ նաեւ դիտարկել հատուկ դասընթաց կազմակերպելու հնարավորությունը, քանի որ շարունակում եմ համարել, որ գիտելիքի կուտակմամբ եւ հետագա իրացմամբ միայն մենք կարող ենք փոխվել ինքներս եւ առաջ տանել մեր երկիրը։ Շնորհակալ եմ նաեւ ICHD-ին այս ամենը կազմակերպելու համար։

P.S. ArmNews-ի համար պարզաբանումը նկարել ենք բջջային հեռախոսով՝ այլընտրանքի բացակայության պատճառով։