Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, դժբախտաբար, բազմիցս է օգտագործվել տարբեր երկրների կողմից` որպես հիմնականում Թուրքիայի նկատմամբ բանեցնելու քաղաքական գործիք. Այս միտումը տեղ է գտնում նաև այն երկրներում, որոնք արդեն պաշտոնապես ընդունել են Հայոց ցեղասպանությունը.
Ներկայում հարցը կրկին ակտուալացել է Իսրայելում. Տարբեր ժամանակներում Իսրայել-Թուրքիա հարաբերությունների սառեցումը, դժբախտաբար, ուղեկցվում է Իսրայելի տարբեր խորհրդարանական ուժերի կողմից Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացմամբ` քաղաքական ենթատեքստով. Կարծում եմ, հայկական կողմը կարող է և պետք է իրավաքաղաքական գնահատական տա տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քաղաքականացման փորձերին.


Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա պետք է ասել, որ վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերություններում նկատվող որոշակի աշխուժացումը չի բացառում առաջիկա տասնամյակում Իսրայելի կողմից պաշտոնապես Հայոց ցեղասպանության ճանաչումը. Ի դեպ, այս մոտեցումը կիսում են Իսրայելի քաղաքական, խորհրդարանական իշխանական ազդեցիկ շրջանակներ. Սակայն, միևնույն ժամանակ հարկավոր է հստակ ձևակերպել, որ նշյալ խնդրում շատ բան կախված է հայկական կողմի դիվանագիտությունից և դրա ճկունությունից