Ամբողջ լրատվական կայքերը այսօր զետեղված է Հենոյի մասին նյութերով ու բոլորն էլ ենթադրություններ են ոչ ավելին, որովհետև ինքը` Հենոն, որևէ հայտարարություն չի արել, թե ակումբից հեռանալու, թե իր մարզավիճակի, թե մարզչի վերջին հայտարարությունից հետո, ով ասել էր, եթե խաղացողը ցանկանում է կարող է հեռանալ թիմից:
Փորձեմ կարծիքս արտահայտել, նախ "ամենան" ասել էր ԵԹԵ ցանկանա խաղացողը կարող է հեռանալ, եթե լինի լավ առաջարկ: Նախ ուշադրություն դարձնենք ԵԹԵին և հետո նայենք բիզնես տեսանկյունից, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ այսօր կարող են վաճառվել նայենք նաև, որ ժոզեն Միքիի մասին խոսում է շատ զգույշ: Այսքանից հետո, արդյոք Հենոն ցանկանում է հեռանալ? Չէ որ Հենոն ինքը ընտրեց նոր մարտահրավեր և առավել ևս մեծ մարտահրավեր նախ ԱՊԼ-ն և հետո "ամենային" կարծում եմ ինքը, դեռ իր հային բնորոշ համառություն շնորհիվ նույն Ժոզեին ու բոլորին կապացուցի, որ եղել է այս ամենը թյուրիմացություն և Ժոզեն չի կարողացել բացահայտել իր տաղանդը: Չմոռանանք, որ Ժոզեն ինքն էր հայտարարել, որ գիտեն ում են գնել. "Մենք գնել ենք Բունդեսլիգայի լավագույն խաղացողին" ասել էր Մոուրինյոն:
#Հենոդուխով ողջ ազգ է աջակցում քեզ