Այսօրվա մեր պատմությունը տասնամյակների հնություն ունի: Մեր այսօրվա նյութի հերոսների տարիքի գումարը մոտավորապես 180  տարի է կազմում, սակայն նրանք նոր են միայն ամուսնացել: Թե որն է նրանց այդքան սպասելու պատճառը կպատմենք ստորև…

74 տարի առաջ, երբ Քեթին 15, իսկ Եդը 14 տարեկան էին, ինքնամոռաց սիրահարված էին: Աղջկա ծնողները շատ պահպանողական էին և թույլ չէին տալիս, որ նրանք հանդիպեն: Իրար տեսնելու համար Էդը գալիս էր աղջկա տուն և նրանք հանդիպում էին հարազատներից որևէ մեկի ներկայությամբ միայն:

Երեք տարի հանդիպելու ընթացքում նրանք անգամ չէին համբուրվել: Նման պատմությունները մեր օրերում կարող են զարմանալի և անհասկանալի թվալ, սակայն ժամանակները փոխվում են, փոխվում են նաև բարոյականության մասին պատկերացումները: