Մեր խալխը ոնց էթնոգենեզի մասին ունի պրիմորդիալիստական պատկերացումներ, էնպես էլ՝ լեզվի։ Ինձ հարցնում են՝ «ադրբեջանցին ու թուրքն իրար հասկանո՞ւմ են խոսալուց»։ Եսիմ։ Ախըր լեզուն բառերի կույտ չի, ցավներդ տանեմ, ոչ էլ ծրագրավորողի ձեռամբ գրված քերականական կոդ։ Լեզուն պատմություն է, անցյալ, հիշողություն, սերունդների ու ֆորմացիաների փորձի խտացում։


Երբ ադրբեջանցին ասի «yaxşı oğlan», թուրքը դա կլսի որպես «լավ տղա», բայց մենք հո գիտենք, որ դա ոչ թե կամայական բառակապակցություն է, այլ մի ամբողջ կենսափիլիսոփայություն։

 


Հանգունորեն, երբ ադրբեջանցին ասի «Qarabağ cəbhələrində», բառացի՝ «ղարաբաղյան ռազմաճակատներում», թուրքը կհասկանա ասվածը, բայց չի հասկանա, թե ինչի է խոսողը հոգնակի թվով արտահայտվում։ Չի հասկանա, որովհետև թուրքը Հայրենական Մեծ պատերազմին չի մասնակցել, ու իրեն խորթ է «на фронтах» բառակապակցությունը, որի կրողն են ադրբեջանցին ու առհասարակ՝ ռուսաֆոն աշխարհը։