Սաուդյան Արաբիայում աշխարհիկ փոփոխությունները տեղի են ունենում կայծակնային արագությամբ, որոնք դրսևորվում են հատկապես կանանց իրավունքների ընդլայնման հարթությունում:

 

Դատավոր աշխատելու, հանրային, զանգվածային ժամանցային միջոցառումներին մասնակցելու, հատկապես ավտոմեքենա վարելու և մի շարք այլ արգելքների աստիճանական վերացումից հետո սաուդցի կանանց այսուհետ կտրամադրվեն նաև մոտոցիկլ և բեռնատար վարելու համար անհրաժեշտ վարորդական իրավունքներ:

 

Ընդ որում՝ առանձնահատուկ կերպով ընդգծվում է, որ ճանապարհային կանոնները խախտելու պարագայում իրավախախտների նկատմամբ կիրառվելիք պատասխանատվությունը ևս բացառելու է սեռային անհավասարության հնարավորությունը։
Реклама 20