Խանիտա Ֆազենգը հաղթել է Uncensored News Thailand հրատարակության կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթում: Նրա՝ աղբ հավաքող կնոջ ոտքերի առաջ խոնարհվելիս արված լուսանկարները մեծ տարածում գտան աշխարհով մեկ:
Մրցույթի ժամանակ հաղթանակ տանելուց հետո աղջիկն անմիջապես վերադարձավ իր հայրենի քաղաք և տեսախցիկների առաջ խոնարհվեց մոր ոտքերի առաջ:
Նրա մայրն աշխատում է որպես աղբ հավաքող, իսկ աղջիկը նման կերպով շնորհակալություն էր հայտնում իր ծնողից իրեն մեծացնելու և դաստիարակելու համար:
Առաջին անգամ նկարները տեղադրվեցին Feel 96.5 Rayong կայքում: Մարդիկ հիացական մեկնաբանություններ էին գրում աղջկա պահվածքի մասին, քանի որ ծնկի իջնելը Թայլանդում հարգանքի գերագույն դրսևորումն է:
Աղջիկը մեկնաբանել էր իր պահվածքը՝ ասելով, որ հպարտանում է այն աշխատանքով, որ իր մայրիկն է անում, քանի որ արդար և մաքուր ճանապարհով է վաստակում օրվա հացը, իսկ ինքը սոված չի մեծացել և մոր շնորհիվ կարողացել է ավարտել դպրոցը:
Նրա մայրը բաժանվել էր հորից, երբ ինքը փոքր երեխա էր եղել, իսկ դպրոցն ավարտելուց հետո գումար չունենալու պատճառով չէր կարողացել համալսարան ընդունվել: Ընկերները նրան խորհուրդ էին տվել մասնակցել գեղեցկության մրցույթի: Երբ նրան հաղթող էին հռչակել, աղջիկը չէր հավատացել սեփական ականջներին, և նրան թվացել էր, որ երազ է տեսնում: