"Ղարաբաղյան հակամարտություն" ձևակերպումը, իմ կարծիքով, անհաջող է, ինչպես և "ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքեի շփման գիծ" ձևակերպումը: Քանի որ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, ուստի "ղարաբաղյան հակամարտություն" ասելով անուղղակի "փաստում" ենք, որ այն ինչ-որ կողմերի միջև տարածքային վեճ է:
Արցախը վաղուց տարածք չէ, որ լինի հակամարտության առարկա, Արցախն արդեն քառորդ դար կայացած պետություն է' դասական պետության համար անհրաժեշտ իր բոլոր չափորոշիչներով ու բաղադրիչներով, ընդ որում՝ ավելի վատ չի կայացել, քան նրա հակառակորդը: Թեկուզև միջազգայնորեն ճանաչված չէ, բայց իր քաղաքացիները ճանաչում են իրենց պետության ինքնիշխանությունն ու պետական իշխանության յուրիսդիկցիան:
Երկրորդ՝ պետք է հարգել այդ մարդկանց իրավունքն ու ազգային կամքը, որպես անկախ պետության քաղաքացիների և խուսափել այդ պետական կազմավորումը "տարածք կամ տարածքային վեճի առարկա" ներկայացնող եզրույթներից:
Իսկ "ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ" ձևակերպումից, ընդհանրապես, սեպարատիզմի հոտ է գալիս: Կրկին, քանի որ այն դեռևս ճանաչված չէ, նման ձևակերպումը ստեղծում է տպավորություն, թե գործ ունենք ինչ-որ տարածքի հետ, որի զինված խմբավորումները հակամարտ են կենտրոնի, այս պարագայում՝ Բաքվի նկատմամբ: Սա քաղաքացիական պատերա?զմ է, ի?նչ է, որ հակամարտող զորք ենք ասում:
Այս առումով՝ պետք է ընգծել երկու հանգամանք.
1. Արցախը որևէ "ուժի" կամ "կենտրոնի" նկատմամբ հակամարտ զորք չունի, այն ունի #Զինված #ուժեր, որն իրականացնում է սեփական պետության անվտանգությունն ու պաշտպանությունը, այսինքն՝ գործում է որպես #պետական #կառուցվածք և լուծում է #պետական #նշանակության խնդիրր:
2. Ոչ թե Արցախի #զորքերն են հակամարտ, այլ Արցախի Հանրապետությունն է #միջազգային #հակամարտության մեջ Ադրբեջանի հետ: Սա շատ կարևոր է: Այսինքն՝ սա հակամարտություն է երկու պետական կազմավորումների միջև, այլ ոչ թե պետության և նրա որևէ տարածքում որոշակի իշխանություն ունեցող խմբի միջև: Օրինակ՝ Հայաստանի սահմանին էլ կա զինված հակամարտություն, բայց չենք ասում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ, ինչն, իրոք, զավեշտալի է հնչում:
Ի վերջո, հրադադարից անցել է քսաներեք տարի, բայց մենք դեռ մնացել ենք իննսունականնրի տերմինաբանության ու դիսկուրսի մեջ՝ հեշտացնելով Ադրբեջանի գործը սեփական դիրքորոշումն ընդգծելիս: