Մեկ անգամ ևս անդրադառնանք Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մխիթարյանը իսկապես գտնվում է իր կարիերայի ամենադժվարին փուլում և երկրպագուների աջակցությունը նրա համար իսկապես կարևոր: Սակայն հաճախ հանդիպում ես Մխիթարյանին ուղղված այնպիսի կոչերի, որոնք ուղղակի զարմացնում են: Շատերը Հենրիխին կոչ են անում լքել "Մանչեսթեր Յունայթեդը", կամ որևէ կերպ կոշտ արձագանքել աշխարհի լավագույն մարզիչներից մեկին' Ժոզե Մոուրինյոյին:

 

Կարծում եմ՝ Հենրիխը բոլորից լավ գիտի, թե ինչ պետք է անել, և հայի տեմպերամենտին բնորոշ կոչերը միան վնասում են: Ի վերջո չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ Հենրիխը խաղում է Մեծ Բրիտանիայի առաջնությունում, որը ունիկալ առաջնություն է և որ այո իսկապես Հենրիխ Մխիթարյանը վատ խաղ է ցուցադրում և Մոուրինյոյի պես մարզչի համար "լավ տղա" " սիրված մարզիկ" լինելը ընդհանրապես էական չեն: Պորտուգալացու համար կարևոր է միայն մեկ բան'լավ խաղը: Մոուրինյոն նման կերպ կվարվեր նաև Մեսսիի և Ռոնալդուի դեպքում ևս:
Մխիթարյանին միայն մեկ կոչ պետք է անել' ավելի շատ ջանք ու եռանդ գործադրել թիմի հիմնական կազմում հանդես գալու համար: Հենոն մեր համար է Հենո, Մոուրինյոյի համար' այն հարյուրավոր ֆուտբոլիստներից մեկը ում նա մարզել է:
Լինելով Մխիթարյանի երկրպագու, արդեն հաղթանակ եմ համարում նրա՝ կարմիր սատանաների կազմում հանդես գալը և կարծում եմ, որ նրան միայն իր նպատակասլացությունը կփրկի: