«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ևս արձագանքել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությանը: Չնայած Իրաքում և Սիրիայում կրած անհաջողություններին՝ կառույցը դեռևս բավական ակտիվ կերպով շարունակում է «ջիհադական պայքարը» կիբերհարթությունում: Այսպես` Թրամփի հայտնի որոշումից հետո ԻՊ-ը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին հետևյալ հայտարարությամբ և նկարներով. «Հրեաներ և Խաչին աղոթողներ, երդվում ենք կոտրել ձեր պարանոցները և հեղել ձեր արյունն Ալ-Ակսա մզկիթի դիմաց և այլ վայրերում: Դա է Ալլահի կամքը, և մենք կիրականացնենք այն: Զգուշացեք, գալիքը Ձեզ համար սարսափելի և դառն է լինելու»: