Այս տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսին հավատարմագրվել է 1600 լրագրող և 4 ժամվա ընթացքում միայն յուրաքանչյուր 20-րդ լրագրողն է հնարավորություն ստանում հարց ուղղել նախագահին:
Այս ասուլիսին Պեսկովի և Պուտինի ուշադրությունը գրավելու հարցը ավելի բարդ է, քանի որ ի տարբերություն նախկին տարիների լրագրողները իրավունք չունեն մեծ պլակատներով ներկայանալ, դրանք խանգարում են տեսախցիկների աշխատանքին: Կրեատիվը պետք է տեղավորել A4 չափի թղթի վրա կամ էլ շատ վառ կերպարով ներկայանալ, օրինակ լրագրող կա, ով Ձմեռ պապիկի շորերով է ասուլիսին ներկայացել։