Քիչ էր մնում՝ ես էլ ֆեյսբուքյան հերթական սռաչի մեյնսթրիմի տակ ընկնեի։ Ուրեմն՝ երեկվանից ինտենսիվ խոսում են նրա մասին, որ ռուս զինվորականները թույլ չեն տվել իրականացնել Երևան-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհի մի մասի հիմնանորոգման աշխատանքներ։
Եթե դու ալարում ես խորանալ փաստի մեջ ու առավել ևս՝ հավես չունես վերնագրից ավելին կարդալ, ապա ի սկզբանե թվում է, թե համարյա Հյուսիս-Հարավ մասշտաբի աշխատանքներ են տապալվել, կամ էլ այլ լուրջ բան է, մինչդեռ պարզվում է, որ խոսքը 40 մետրանոց հատվածի մասին է․․․
Հիմա պետք է հասկանալ, թե, այնուամենայնիվ, ովքե՞ր կարող են փնթի աժիոտաժ հրահրելու փոխարեն հստակ բացատրել, թե ինչո՞ւ է այդ 40 մետրն այդքան պրոբլեմատիկ ռազմաբազայի համար՝ քմահաճույքի հա՞րց է, թե՞, ասենք, ինչ-որ էական պատճառ կա։
Ի սկզբանե իմ ռեակցիան էլ էր մոտավորապես այսպես․ չհասկացա, ռուսները լրի՞վ են հաբրգել ու կամայականությունների տրվել, որ սկի ԱԳՆ-ի ու այլ ավելի պատկան մարմինների մակարդակով չեն նման քայլեր անում, այլ ռազմաբազայի ինչ-որ ստորաբաժանման մակարդակով միջպետական հարաբերություններ են սաբոտաժի ենթարկում։ Սակայն պարզելով, որ խոսքը 40 մետրանոց հատվածի մասին է, պարզ է դառնում, որ, ըստ ամենայնի, պարզապես ինչ-որ մանր կենցաղային խնդրի հետ գործ ունենք։
Իսկ այ ինչի համար պետք է անհանգստանալ ու քֆուր-քյաֆար կապել՝ կապված ռսների, իսկ ավելի կոնկրետ՝ Գազպրոմի, իսկ ավելի կոնկրետ՝ դրա լոկալ ֆիլիալի դերը ստանձնած ՀՀ կառավարության հետ․ դա փառահեղ որոշումն է, որով լրիվ անհատույց ու անորոշ ժամանակով Գազպրոմին են հատկացնում 1,2 միլիարդ դրամի գույք, որի հիմնական մասն իրենից ներկայացնում է Իրանից քաշված գազատար խողովակ։ Սրանք լրի՞վ են ցնդել։