Էսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Մեղրու ճանապարհի մի հատվածի վերանորոգման ֆինանսավորումը դադարեցնել, քանի որ համաձայնություն չի ձեռք բերվել ռուսական ռազմաբազայի ղեկավարության հետ:
Էմոցիաները մի կողմ դնենք ու հասկանանք թե ինչ է կատարվում: Ուրեմն ՀՀ տարածքում Հայաստանի կենսական շահ է հանդիսանում Իրանից Երևան ավտոճանապարհը ու Հայաստանը պետք է որոշի, թե որտեղով այն անցնի, սակայն ինչպես պարզվում է Հայաստանը որոշում կայացնելու որևէ հնարավորություն չունի, քանի որ այդ ճանապարհի մի հատված չգիտես ինչ-ինչ խնդիրներից ելնելով խանգարում է ռուսական ռազմաբազայի գործունեությանը:
Հիշեցման կարգով ասեմ, որ ռուսական բազան Հայաստանում է ՀՀ անվտանգությունն ապահովելու նպատակով և կրկին հիշեցման կարգով ասեմ, որ Իրանի տարածքից Հայաստանին որևէ սպառնալիք չկա ու առաջիկա տասնամյակում չի էլ կարող լինել, դրա համար ռուսական զորքերի այնտեղ գտնվելը լրիվ անիմաստ է: Այ իմաստալից կլինի ռուսական զինուժի տեղակայումը հայ-ադրբեջանական սահանմանին, որը հնարավորություն կտա Հայաստանի բանակի այդ տարածքի ստորաբաժանումներին համ պահել Իրանի հետ սահմանը, համ էլ ավելի կարևոր վայրերում ծառայել...