Հրապարակի տոնածառի մասին ստատուս չի գրել կամ չի արտահայտվել միայն ամենաալարկոտ հայը: Ես չեմ ուզում խոսել տոնածառի անփոփոխ դիզայնի ու տեսքի մասին… Տոնածառ ա էլի… Աշխարհում ավելի վատերն ու անճաշակները կան… Ես ուրիշ բանից եմ ափշած: Անցնում էի հրապարակով ու զարմանքով տեսա, որ այն հավաքում են հարյուրավոր կտրած թարմ եղևնիներից:
Այդ թարմ եղևնիները հետո ոչ մեկ չի տեսնելու, քանզի գիշեր, թե ցերեկ առաջին պլանում անընդհատ լուսային ձևավորումն ա: Հարց ա ծագում, ինչու՞ հատել այդքան եղևնի, եթե դրանք չեն երևալու: Իմ կարծիքով տոնածառը պետք է լինի ավանդական, ինչպիսին օրինակ Նյու Յորքի Ռեքֆելեր կենտրոնինը, կամ ժամանակակից լուսային ձևավորումներից կազմված՝ ինչպիսին Թբիլիսիի կամ Վիլնյուսի տոնածառը… Ինչու՞ հատել լիքը եղևնի ու հետո դրանք խնամքով թացնել հազարավոր լույսերի հետևում:
Արա Կազարյան