Կազմակերպություններն իրենց գրպանից են տալիս այդ արձակուրդայինները ու նմանապես պետությունից գանձում կամ ավելի քիչ վճարում բյուջեին: Փաստացի՝ դրանից «տուժում է» պետությունը:

Սա ասում եմ նորմալ երկրի համար, ուր յուրաքանչուր լումա վճարված պետությանը կազմակերպության կողմից գնում է բյուջե, այլ ոչ հաստացնում չինովնիկների բողազները:

Սա՝ այն երկրում, ուր կազմակերպություններն օրենքի սահմաններում են վճարում բյուջեին ու պետմարմինները չեն գալիս, ռեկետի տեսքով կաշառք վերցնում կազմակերպություններից:

Եվ սա՝ այն երկրում, ուր աշխատողի իրավունքները պահպանվում են օրենքով և պետությունը կանգնած է լինում աշխատողի մեջքին՝ վերահսկելով, որ նա վարձատրվի համապատասխան բարձր գումարով՝ անկախ նրանից, թե նա կաֆել շարող է, գիտնական, երեսփոխան, թե ծրագրավորող, ու հետևում է, որ նրա աշխատանքը չչարաշահեն, ու նա աշխատի օրական 7,5-8 ժամ։

Իսկ մինչ այդ կսահմանափակվենք նարդի գլորելով: Ռուձիկ, իջի բիսեդկա, գալիս եմ։