1981թ. դեկտեմբերի 13-ին՝ գեներալ Յարուզելսկին Լեհաստանում հայտարարում է արտակարգ դրությունը, որը տևում է մինչ 1982թ. հուլիսի 22-ը: Սրանով սկսվում էր լեհական Համերաշխություն շարժման նկատմամբ հալածանքների փուլը:

 

Վալենսայի գլխավորությամբ շարժման ղեկավար կազմը և տասնյակ հազարավոր ակտիվիստներ ձերբակալվում են: Շարժումը սակայն իր կազմակերպվածության և ինստիտուցիոնալության շնորհիվ չի մարում:

 

1989թ. ամռանը խաղաղ պայքարի սկզբունքերով շարժվող Համերաշխություն շարժումը, որը վայելում էր ջախջախիչ մեծամասնության համակրանքը ընտրություններով հաղթում է կոմունիստական ռեժիմին: