Հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի 22-ամյա Էմել Լյուիսի խնդիրեները սկսվել են դեռևս 15 տարեկանում, երբ նա կարծում էր, որ իր ընկերուհիների խմբում ինքը «գեր և տգեղ է» և այդ պատճառով էլ ընկեր չունի։
Նրան պարուրել էր նիհարելու մոլուցքը, նա ամեն օր ուտում էր նույն բանը՝ Weetabix հատուկ նիհարողների համար սալիկներ, հումուս, աղցան և միրգ։ Նա շարունակ հաճախում էր մարզասրահ, իսկ դրանից դուրս կրկին շարժամ մեջ էր լինում, օրինակ՝ շանն էր տանում ման տալու, վազում էր։
Այս ամենի հետևանքով նա սարսափելի կերպով քաշ կորցրեց և 7 անգամ հոսպիտալացվեց։ Չափից դուրս նիհարելու պատճառով նա անընդհատ սաստիկ մրսում էր։
Էմելը, սակայն հրաժարվում էր բուժվելուց, նա վստահ էր, որ իր հատ ամեն բան կարգին է, իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում էին իրեն հակառակը ապացուցել, պարզապես իր վատն են ուզում և չեն ուզում, որ ինքը երջանիկ լինի։
Բեկումնային կետը եղավ այն ժամանկ, որբ Էմելը սկսեց Instagram-ով հետևել վերականգնողական հաշիվների և ոգեշնչվեց այն աղջիկների օրինակով, ովքեր կարողացել են հաղթահարել հիվանդությունը։
Հանկարծակի Էմելը զգաց, որ չի ցանկանում մահանալ։ Այժմ նա ուտում է օրը 6 անգամ բալանսավորված սնունդ, որտ պարունակում է 2800 կալորիա, ինչպես նաև գնում է մարզասրահ՝ ճիշտ կերպով քաշ հավալքելու համար։
Էմելը խոստովանում է, որ սկզբում վախենում էր, որ իր մոտ չի ստացվի բուժվել, սակայն մայրը միշտ նրան աջակցում էր։ Հայրը, բժիշկներն ու հոգեբանը չէին հավատում, որ նրան կհաջողվի բուժվել։ Մայրը միակն էր, ով միշտ հավատում էր, որ իր մոտ կստացվի։
Այժմ Էմելը շնորհակալ է իր ապրած ամեն օրվա համար և հորդորում է աղջիկ ներին սիրել իրենց մարդմինն այնպիսին, ինչպիսին այն կա և չընկնել անորեքսիայի թակարդը։