ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասել է. "Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար: Մենք շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել՝ եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամոթ է "...
Հետաքրքիր է,այս նախազգուշացումը վերաբերու՞մ է միայն համայնքապետերին...
Իմ հարազատ Շիրակի մարզում համայքնապետերը,ովքեր նույնիսկ չարաշահում են իրենց պաշտոնը, չեն կարող համեմատվել մարզի գլխավոր բեսպրեդելշիկի՝Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հետ...Սույն անձին ընդամենը մեկ տարի էր անհրաժեշտ,որ նախորդ ռեկտորից ժառանգություն ստացած 1 միլիոն դոլլարից ավել գումարը փոշիացնի՝օգտագործելով տարբեր կոռուպցիոն սխեմաներ...Պարոն Մինասյանը նոր բան չի հնարել.ՇՊՀ-ի համար շատ թանկարժեք և անտրամաբանական շինարարություններ է նախաձեռնել և աստղաբաշխական աշխատավարձեր սահմանել իր և յուրայինների համար...Նույնիսկ Հայաստանի ամենամեծ համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանը,ում մշտապես ԶԼՄ-ները քննադատում են բարձր աշխատավարձ ստանալու և ինքն իրեն պարգևատրելու մեջ, "դիլետատ" է Սահակ Մինասյանի համեմատությամբ...Մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետը ամսական ստանում է 575 հազար դրամ աշխատավարձ,իսկ 2500 ուսանող ունեցող ՇՊՀ ռեկտորը՝785 հազար դրամ...Հետաքրքիր է,պարոն նախագահը տեղյակ է,թե առանց այդ էլ ծանր ֆինանսական վիճակում գտնվող Շիրակի Մայր բուհի ռեկտորը ինչպես է նախագահի բնութագրմամբ մեր բնակչության փողերը տանում իրենց տուն,իսկ ՇՊՀ-ի դեպքում՝մեր ուսանողների փողերը տանում իրենց տուն...Իրոք,ամոթ է...Ու սա ընդամենն "օրինական" թալանն է...
Վերջին շրջանում Սահակ Մինասյանը դարձել է ավելի ագրեսիվ և ցինիկ...Նա և իր յուրայինները քաղաքում և բուհում հայտարարում են,որ ՇՊՀ ռեկտորն իր բոլոր հարցերը լուծել է և խնդիր չունի...Խնդիրներ ունենալու են նախագահին և վարչապետին բաց նամակով դիմած դասախոսները...Սահակ Մինասյանը իր բեսպրեդելությունը գովազդում է յուրայինների միջոցով...
"Ուզում են թող գնան ՄԱԿ-ին դիմեն,Սահակի դեմ խաղ չկա",""Կենտրոնով" ելույթ կունենա...Թող էրթա CNN-ով խոսա...Մինասյանը իրա հարցերը լուծել է...","Էդ գրած բաց նամակները ստից բան են...","Լյովը(Լյով ասելով նույն Սահակ Մինասյանն նկատի ունի ԿԳ նախարարին) իրա թիկունքին է..." և այլ արտահայտություններ են իրենց թույլ տալիս սահակամերձ շրջապատի որոշ ներկայացուցիչներ... Անհրաժեշտության դեպքում կբացահայտեմ այդ պոռոտախոս անդաստիարականերին ևս...
Իսկ մեկ տարի առաջ ՇՊՀ ռեկտորը պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ բոլոր ներկաներին բացահայտ ահաբեկեց հայտարարելով՝"Իմ ձեռքերը շատ երկար է...Իմ թիկունքին Բաղրամյան 26-ն է...Ինչ ուզում եք գրեք..."
Հետաքրքիր է,իսկ նույն Բաղրամյան 26-ում գիտեն,որ նրանց անունից այսպիսի հայտարարություններ անողներ կան...Իսկ նախագահը միամիտ-միամիտ հայտարարում է,որ պայքարելու է սրանց դեմ,այն դեպքում,երբ սրանք ավելի են լկտիացել...
Գագիկ Համբարյան