Այն, որ ԱՄՆ-ի կառավարման համակարգը չճանաչող մարդիկ ԱՄՆ-ին մեղադրում են անհեռատեսության մեջ, ԱՄՆ-ն Թրամփի թատերաբեմ դարձնելու մեջ դեռ հասկանալի է, բայց որ ԱՄՆ-ում սովորածներն են նույն կարծիքին, պարզապես տարակուսելի է։

Թրամփի երուսաղեմյան քայլը հավանեք, թե ոչ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ Միջին Արևելքում ստատուս քվո փոխող էր։ Արեց առաջին հերթին ոչ թե Իսրայելի համար, այլ բավարարեց սեփական երկրի գեոպոլիտիկ շահերը, հետո՝ դաշնակցի շահը։

Հիմա կապ տեսնում եք թե ոչ, բայց Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչմանը հաջորդեց Պուծինի Սիրիա մեկնելը ու հայտարարելը, որ ռուսական զորքերը դուրս են բերվում Սիրիայից։

Հ.Գ. Ցանկացած պետության ղեկավարի առաքելությունը ոչ թե բարոյականի անուն հանելն է, այլ պետության շահը սպասարկողի համբավ ձեռք բերելն է: