Խիստ անսպասելի էր և Պուտինը, ինքը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչն առաջադրվեց ՌԴ նախագահի թեկնածու: Նա չէր ուզում, հոգնել էր, զզվել պաշտոնից, ընձեռած հնարավորություններից, հոգսերից…Բայց առաջադրվեց…

 


Նրան խնդրեցին, շատ խնդրեցին, պաղատեցին ու նա չէր կարող չհամաձայնել և անտեսել ժողովրդի հոգու ճիչն ու պահանջը: Չէ՞ որ, նա ապրում, շնչում, տանջվում, տքնում, տվայտվում, գոյատևում է միայն ու միայն ժողովրդի համար…

 


Իսկ եթե ավելի լուրջ՝ նրա այդ նախընտրական առաջադրման արարողությունը, «ծիսակարգը», խորհրդային տարիների միջոցառումների ժամանակակից «ծյունինգն էր»…Դիֆերամբներով, ջերմագին ու հուզառատ խոսքերով, օվացիաներով, սրտաճմլիկ հարցազրույցներով:
Դե ի՞նչ…Մնաց ընտրությունների ձևական գործընթացը…

 


Սակայն, մինչ այդ նման ցուցադրական, «գովազդային» միջոցառումների դեռ շատ հաճախ ականատես կլինենք: Այդ շրջանակում էր նաև նրա երեկվա այցը Սիրիա…