Եկեղեցի ենք կառուցում ու այնուհետև այն հիմնականում շրջապատում բարձրահարկերով, թողում անշուք, վատ լուսավորված կամ չլուսավորված…
Լավություն ու բարեգործություն ենք անում, այնուհետև լիքը սրբապղծություն ու անօրինականություններ…


Դժվար է երևի ուղիղ գնալ, բարդ է, անհնար…Եվ ինչպես, Փոքր իշխանն է ասում. «Ուղիղ գնալով շատ հեռու չենք կարող հասնել…»:
Բայց ինչու՞…Ինչու՞ է դժվար, անհնար ուղիղ գնալը…Ինչու՞ են ծուռումուռ գնացողները հեռու գնում, տեղ հասնում, վայելում, հաղթում…
Խնդիրն այն է, որ ամեն մարդ չի կարող ծռմռվել…Եվ ի՞նչ…Նմանները մնան կիսաճանապարհին սթրված ու ծվարա՞ծ…