Թուրքիան երկակի ստանդարտներ է կիրառում. մի կողմից քննադատում է այն պետություններին և հատկապե՛ս իսլամական երկրներին այն բանի համար, որ վերջիններս տարածաշրջանային հիմնահարցերում համագործակցում են Իսրայելի հետ՝ մոռանալով ժամանակին Թուրքիա-Իսրայել ռազմավարական առանցքի մասին։

 

Իսկ մյուս կողմից էլ Անկարան աչք է փակում այն իրողության վրա, որ իր «փոքր եղբայրն» ու վստահելի դաշնակիցը՝ Ադրբեջանը, համարվում է Իսրայել պետության ռազմավարական գործընկերներից մեկը։

 

Կարծում եմ, հայկական կողմն այս իրավիճակում ունի հստակ հնարավորություններ քարոզչական և այլ ոլորտներում աշխատանքներ իրականացնելու հարցում։