Իրանի նախագահ Հասան Ռուհանին վաղը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստին, որը նվիրված է Երուսաղեմին: ԻՀԿ-ի նիստին հրավիրված է նաև Ադրբեջանի նախագահը, որն Էրդողանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է, որ աջակցում է մուսուլմանների շահերի պաշտպանությանը:


Հետաքրքիր է, ինչպե՞ս է Բաքուն բավարարելու մի կողմից ռազմավարական դաշնակցի՝ Իսրայելի, մյուս կողմից՝ Թուրքիայի պահանջները: Դե իսկ Իրանի համար էլ մզկիթներ քանդող ու կրոնական գործիչներին ճնշող Բաքվի ղեկավարից տարեվերջյան ստուգարք ընդունելու հիանալի առիթ է: