2014 թվականից սկսած «Ռուսաստանի մեծ թշնամի» Օբաման ամբողջ 3 տարի կյանքից բողոքում էր, թե Ռուսաստանը խախտում է դեռ 1987 թ. Գորբաչևի ու Ռեյգանի ստորագրած Եվրոպայում փոքր և միջին (500-5500կմ) հեռահարության հրթիռների արգելման մասին պայմանագիրը և արդեն իսկ պայմանագրով արգելված հրթիռներ է տեղաբաշխում... ու այդպես էլ 3 տարի շարունակ ոչինչ չէր ձեռնարկում դրա դեմն առնելու համար։
Ընդամենը մեկ տարուց էլ պակաս պահանջվեց, որ «Ռուսաստանի գործակալ» Թրամփի հանրապետական ադմինիստրացիան արդեն երեկ պաշտոնապես հայտարարի, որ այդ պայմանագրի խախտման համար ՆՈՐ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ Է ՄՏՑՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ, որի տակ ընկնելու են ռուսաստանյան այն ռազմաարդյունաբերական օբյեկտները, ովքեր ներգրավված են պայմանագրի խախտմամբ ռուսաստանյան միջին հեռահարության 9M729 «Նովատոր» կամ ՆԱՏՕ-ի տված անվանումով՝ SSC-8 հրթիռների նախագծման ու արտադրման գործում։
Միևնույն ժամանակ Հանրապետականների վարչակազմը հայտարարել է, որ ի պատասխան Ռուսաստանի կողմից Եվրոպայում փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագրի փաստացի խախտման, ԱՄՆ-ը սկսում է սեփական փոքր ու միջին հեռահարության հրթիռների մշակման աշխատանքները։
Ռուսները միայն բռնուցքի լեզուն են հասկանում։ Ու դրա համար արտաքին քաղաքականությունը պետք է վերապահել հանրապետականներին։ Ռեյգանի հիշատակը վկա։)))
Նաիրի Բադալյան