Կիմա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ում հայտարարագիրը մի թեթև թափ ես տալիս, տասնյակ միլիոնավոր դրամներ, տասնյակ հազարավոր դոլարներ ու եվրոներ են թափվում, մի քանի առանձնատուն, օբյեկտներ ու հողամասեր են հայտնվում, մեքենաներ ու դաչաներ…

Վերհիշում ես նրանց գործունեությունը ու նորից համոզվում ես, որ պարազիտների մի մեծ բանակ է վերընկած իշխանության բոլոր ճյուղերում:

Ու էս պարազիտները բարձրացել ու նստել են ժողովրդի ուսերին:

Նստել են՝ հերիք չի, մի հատ էլ խփում են ժողովրդի գլխին…

Եվրամիությունն էլ ոչ ճկռած ժողովրդին է տեսնում, ոչ էլ նրա շալակը ելած պարազիտներին:

Երևի, ուրվականների հետ է նրա տալն ու առնելիքը…»: