Oրեր շարունակ համացանցի քննարկման գլխավոր թեման դերասան Տիգրան Մնացականյանի երկրորդ ամուսնությունն էր՝ իրենից 21 տարով փոքր աղջկա հետ: Համացանցային օգտատերերին վրդովվեցրել էր այն, որ դերասանը, թողնելով կնոջը, երեխաներին, որոնցից մեկը 13, մյուսը՝ 1 տարեկան է, ընկել է 19-ամյա աղջնակի գիրկը և դեռահասին վայել պահվածքով՝ լուսանկարներով ու սիրատոչոր արտահայտություններով ի ցույց է դնում իր սերը Մարիամ Հովհաննիսյանի նկատմամբ։ Անգամ հնչեցին տեսակետներ, որ աղջիկը շահադիտական նպատակներով է ամուսնացել դերասանի հետ։
Տիգրան Մնացականյանի երիտասարդ կինը՝ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է իրեն քննադատողներին․
«Հալալա էն մարդկանց...ովքեր առանց ճշմարտությունն ու իրականությունն իմանալով, կարողանում են անիծել ու վիրավորել մարդկանց»։
Նշենք, որ աղջիկն իր հարցազրույցներից մեկի ժամանակ, անդրադառնալով իր ու ամուսնու տարիքային տարբերությանը, ասել էր. «Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։ Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,- նշել է Մարիամը:
Ի դեպ՝ Մարիամ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի ետնանկարում տեղադրել է լուսանկար՝ հետևյալ տողերով.
«Իմ երազանքների տղամարդը գտնված է: Շնորհակալություն բոլորին: Բոլորն ազատ են»: