Հակոբ Հակոբյանին մանդատից զրկելու հայտարարությունների մասին խոսակցությունները մեծ թափ են հավաքում սոցիալական կայքերում,հիմք ունենալով պատգամավորի այն արտահայտությունը, թե թանկացումները մեկ է չեն ազդոլու աղքատների վրա,որովհետև այսպես թե այնպես նրանք միս չեն օգտագործում։
Տեսականորեն Հակոբյանը դասական սնոբին հատուկ այս լեքսիկոնով ոչ մի սխալ բան չի ասել,համենայն դեպս չի ասել մի բան,որը կպարունակեր իրավական հիմք նրան գործից ազատելու համար։ Ուստի մնում է միայն քննարկել հարցի բարոյական կողմը,երբ իրեն արտահայտություն է այն երկրի պատգամավորը,որտեղ բնակչության 30 տոկոսը համարյան պաշտոնական թվերով աղքատ է։ Այսինքն բնակչության ու իշխանության ներկայացուցչի միջև հսակայական անդունդը,որի մասին անընդհատ խոսվում է, տվյալ պատգամավորը ևս մեկ անգամ ի ցույց է դրել։
Ինչ պիտի անել այս դեպքում։ Հակոբ Հակոբյանի հրաժարականը պահանջելը իհարկե յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է։ Սակայն պետք է քննարկել դե դա ինչի կարող է հանգեցնել։ արդյոք Հակոբյանը հրաժարական կտա միայն պահանջով։
Կարծում ենք,որ ոչ, որովհետև մենք ունեցել ենք նախադեպ, երբ պատգամավորը հրաժարական է տվել ոչ թե հանրային ճնշման այլ բացառապես երկրի նախագահի հետ ունեցած իր հանդիպման արդյունքում (խոսքը Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին է): հիմա ոմանք կպնդեն ու այդ հրաժարականը կվերագրեն որպես իրենց պայքարի արդյունքում ձեռք բերված հաջողություն,սակայն հայաստանում բոլորն էլ գիտեն որ հարցերը լուծվում են մեկ մարդւո հետ պայմանավորվելով։
Հիմա ինչ եմ ուզում սրանով ասեմ՝ կարծում եմ ամեն դեպքում ավելի ճիշտ կլիներ կոչով դիմել հանրապետության նախագահին՝ Հակոբ Հակոբյանին մանդատից զրկելու հույսով։ Ինքը հակոբյանը իհարկե մանդատից չի հրաժարվելու, որովհետև վերջինս համարում է որ ամեն ինչ ճիշտ է արել։ Մենք էլ իրեն չենք կարողանալու ստիպվել հրաժարվել,որովհետև չունենք այդքան ռեսուրս ու ազեեցություն,իսկ վերջինս էլ իր արտահայտությամբ ի ցույց դրեց, որ խիղճը իր համար չէ ասված։ Հետևաբար այս հարցով միակ մարդը որ կարող է հարցին լուծում տալ ու մեզ ազատել նման ցինիկ, աննամուս պատգամավորներից,միայն հանրապետության նախագահն է։