Երեկոյան ձերբակալված Սաակաշվիլին ՈՒկրաինայի Անվտանգության Ծառայության Կիևի քաղաքային վարչության նախաքննչական մեկուսարանում անժամկետ հացադուլ է հայտարարել և քաղաքացիներին հրավիրել կիրակի օրվա «Իմպիչմենտի» հանրահավաքին։
Դատախազությունը նրան մեղադրում է «Ռուսական ֆինանսավորմամբ հակաիշխանական գործողություններ կազմակերպելու» մեջ և դատարան է դիմել նրա համար որպես խափանման միջոց ընտրելու «տնային կալանքը էլեկտրոնային թևնոցի կրմամբ»։
Շարժման համակարգումը այս պահին ստանձնել են «Սաակաշվիլու նոր ուժերի շարժման» անդամներ Դավիթ Սակվարելիձեն, Իվան Սլոբոդյաննիկը և Ազգային Ռադայի պատգամավոր Յուրի Դերևյանկոն։
Ընդդիմադիրները վրանային ճամբար են հիմնում Կիևի քաղաքային վարչության շենքի առաջ։