Այսօր Թուրքիայում նախատեսվում է բողոքի ցույցեր ընդդեմ ԱՄՆ-ի: Ցույցերի կազմակերպիչները հիմնականում ՀԿ-ներն են, մասնավորապես «Անատոլիական երիտասարդական ասոցիացիան» (AGD) և «Թուրքական երիտասարդական հիմնադրամը» (TUGVA):

 

Դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան այս երկու կազմակերպությունները նույնպես կազմակերպել էին հակամերիկյան բողոքի ակցիաներ Անկարայում ԱՄՆ դեսպանության և Ստամբուլում հյուպատոսության շենքերի առջև: Բողոքի ցույցեր նախատեսվում է անցկացնել երկրի ողջ տարածքով, մասնավորապես Անկարա, Ստամբուլ, Անթալիա , Քոնյա, Բուրսա, Ադանա և Սամսուն քաղաքներում: Ստամբուլի Ֆաթեհ մզկիթում նախատեվում է անցկացնել հանրային քննարկում բողոքի ակցիաների հետագա քայլերը կանոնակարգելու համար:

 

Կարեն Հովհաննիսյան