Ինչպես արդեն նշել էի, ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք պաշտոնապես ճանաչելու Թրամփի հայտարարությունը արժանացավ միջազգային հանրության դիմադրությանը. Դա ակներև էր և սպասելի, քանի որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը' Երուսաղեմի կարգավիճակի հիմնահարցով հանդերձ, հանդիսանում է միջազգային նշանակության ամենակնճռոտ խնդիրներից մեկը, որտեղ ներկայացված են միջազգային և տարածաշրջանային առաջատար արտաքին դերակատարների շահերը.
Այս ամենը տրամաբանորեն հանգեցնում է Վաշինգտոնի միջազգային հեղինակության նվազեցմանն ու նպաստում վերջինիս միջազգային հնարավոր մեկուսացմանը. Այս առումով, մեղմ արտահայտված, անհասկանալի է դառնում Թրամփի այս որոշումը, և տրամաբանական հարց է առաջանում' ում էր իվերջո ձեռնտու Միացյալ Նահանգների միջազգային հեղինակության անկումը և այդ ուղղությամբ հակավաշինգտոնյան պայմանական ասած միջազգային ճակատի մոբիլիզացումը.