Ձեր բախտը չի՞ բերում սիրո մեջ, մի անհանգստացեք, քանի որ ձեր բախտը շուտով կբերի գումարի հարցում։
Հնարավոր է 2018 թվականին հենց ձեզ համար են աստղերը պատրաստել երջանիկ և հարուստ կյանք, հնարավոր է, որ հենց դուք եք դառնալու հաջորդ Բիլ Գեյթսը։Կարող եք վստահ լինել ձեր հաջողակ լինելու մեջ եթե պատկանում եք կենդանակերպի այս նշաններից որևէ մեկին։
1. Կույսեր
Երջանիկ օր՝ չորեքշաբթի։
Երջանիկ թվեր՝ 5, 14, 23, 32, 41, 50։
Համապատասխան գույներ՝ սպիտակ, դեղին, նարնջագույն, մոխրագույն։
Քար՝ տոպազ
Կույսերը վճռական և աշխատասեր մարդիկ են, ովքեր օժտված են վերլուծողական մտածելակերպով։ Մեծ հաջողությունների հասնելու համար նրանց առաջ է մղում նպատակասլացությունը։
Այսպիսի մարդիկ նայում են աշխարհին ռեալ կերպով։ Սա կենդանակերպի ամենահանգիստ նշանն է։ Կույսերը գիտեն, ինչպես իրենց զսպեն անգամ ամենադժվար իրավիճակներում։
Նրանք շատ լավ մարդիկ են և իրենց գործի վարպետներն են։
Շան տարին իդեալական է Կույսերի համար, որպեսզի կարողանան ցույց տալ իրենց լավագույն որակները։ Ձեզ հարկավոր է միայն անել այն ինչը միշտ անում եք՝ բարելավվել ամեն ինչ, ինչին որ դիպչում եք։
Այս նշանի ներկայացուցիչներ են ամերիկացի միլիադատերեր' Ուորրեն Բաֆֆետը և Լարրի Էլլիսոնը։
2. Կարիճներ.
Երջանիկ օր՝ կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի։
Երջանիկ թվեր՝ 8, 17, 26, 35, 44, 53։
Համապատասխան գույներ՝ կարմիր և մանուշակագույն։
Քար՝ օպալ։
Ամբողջ իրենց խարիզման նրանք օգտագործում են որպեսզի վաճառեն ինչ-որ իր իրենց ցանկալի գնով։ Կարիճների նպատակը՝ ստիպել ձեզ անել այն, ինչ իրենք են ցանկանում։ Կարևոր չէ դուք համաձայն եք, թե ոչ։
Կարիճը՝ ջրային նշան է։ Այսպիսի մարդկանց մոտ լավ զարգացած է ինտուիցիան և մարդկանց լավ ճանաչելու ունակությունը։ Նրանք կենդանակերպի ամենահետաքրքրասեր նշանի ներկայացուցիչներն են։
Մյուս տարի դուք ձեր կենտրոնանալու և աշխատելու ունակության շնորհիվ կհասնեք մեծ հաջողությունների ուսման մեջ։
Շան տարում, դուք գրեթե հարուստ կդառնաք, եթե սովորեք ձեր սխալների վրա և շարժվեք առաջ։
Նշանի ներկայացուցիչ՝ Բիլ Գեյթս։
3. Առյուծ
Երջանիկ օր՝ երեքշաբթի, ուրբաթ, կիրակի։
Երջանիկ թիվ՝ 5, 14, 13, 32, 41, 50։
Համապատասխան գույն՝ ոսկեգույն, նարնջագույն, դեղին, կարմիր։
Քար՝ սուտակ (ռուբին )։
Առյուծը՝ միակ կրակոտ նշանն է այս ցանկում։ Առյուծները ջունգլիի արքաներն են, մարդանց մեջ այս ներկայացուցիչները ամենաշատ էներգիա ունեցող և նախաձեռնող մարդիկ են։
Առանձնանում են խիզախությամբ և անհավանական խարիզմայով։ Սիրում են լինել ուշադրության կենտրոնում։
Նրանք հրաշալի գիտեն իրենց հնարավորությունները և թե ինչպես պետք է դրանք օգտագործեն, որպեսզի հասնեն ցանկալի արդյուքնի։
Հաջորդ տարվա գույնը դեղինն է, որն էլ ամենահամապատասխանն է Առյուծների համար։ Դրա համար էլ նրանք մեծ շանսեր ունեն ավելացնելու իրենց բանկային հաշիվը 2018-ին։
Նշանի ներկայացուցիչներն են՝ Կոկո Շանելը, Իվ Սեն Լորանը, Ջոան Ռոուլինգը։
4. Ցուլ
Երջանիկ օր՝ երկուշաբթի, ուրբաթ, շաբաթ։
Երջանիկ թիվ՝ 2, 11, 29, 37, 56։
Գույն՝ սպիտակ և կանաչ։
Քար՝ զմրուխտ։
Այս նշանի մարդիկ տարբերվում են հետևողականությամբ, նրանք կարողանում են փոխհարաբերություններ հաստատել, հավատարիմ են նրանց, ովքեր սիրում են իրենց:
Նրանք չեն հենվում բնազդներին, այլ մտածում են ռացիոնալ և քննադատաբար։ Չեն ծախսում դատարկ բաների վրա ավելորդ ժամանակ։
Գործընկերները գնահատում են այսպիսի մարդկանց հուսալիությունը և կայունությունը։ Ցլերը լավագույն խորհրդատուներն են բիզնեսում, այդ հարցում նրանց կարելի է ամբողջովին վստահել։
Հաջորդ տարի Ցլերը պետք է ապրեն պարզ կյանքով առանց շեղումների և շատ տնտեսեն։ Նրա փոխարեն, որպեսզի գումար ծախսեք մեքենայի կամ նոր տան համար, ավելի լավ է ներդնեք բիզեսի մեջ այդ գումարը, քանի որ այն ամենայն հավանականությամբ շահավետ կլինի ձեզ համար։
Նշանի ներկայացուցիչներ՝ Red Bull ընկերության համահիմնադիր Դիտրիխ Մատեշից և Dyson փոշեկուլի ստեղծող Ջեյմս Դայսոն։
5. Խեցգետին
Երջանիկ թվեր՝ 4, 13, 22, 31, 40, 48, 57։
Երջանիկ օր՝ երեքշաբթի, ուրբաթ, հինգշաբթի, կիրակի։
Գույն՝ կապույտ, արծաթափայլ։
Քար՝ մարգարիտ։
Սա ջրային նշան է։ Խեցգետինները ոգեշնչում և խթանում են ուրիշներին զարգանալու և աճելու համար։ Նրանք վստահ են իրենց վրա, կենտրոնացած են և զգայուն։
Նրանք օժտված են հրաշալի կազմակերպչական ունակություններով և կարող են գրավել շրջապատի մարդկանց ուշադրությունը։ Սիրում են խորհրդակցել ուրիշների հետ այն հարցերում, որոնցում մասնագետ են։
2018 թվականը կլինի ամբողջովին թարմ և օրիգինալ մտքերով լի։ Հասնել հաջողությունների խեցգետիններին կհաջողվի շնորհիվ իրենց ստեղծագործական ունակությունների և հետաքրքրությունների։
Խեցգետիններին հարկավոր է անել այն, ինչ սիրում են և սիրել այն, ինչ անում են։ Եվ միայն այդ ժամանակ դուք երբեք չեք տեսնի նրանց դժգոհ իրենց կատարած աշխատանքից։