Վաշինգտոնի կողմից Երուսաղեմը՝ որպես Իսրայել պետության մայրաքաղաք պաշտոնապես ճանաչման, ինչպես նաև Թել-Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան իրավական, իրավաքաղաքական գործընթացը չի սահմանափակվում Թրամփի հայտարարությամբ։
Նախագահ Դ. Թրամփի հայտարարությունից հետո միջազգային հանրության ճնշումը և հա՛տկապես Մերձավոր Արևելքում ապակայունացման միտումները թերևս կդրդեն ԱՄՆ Կոնգրեսին առավել կշռադատված որոշում ընդունել և ժամանակավորապես սառեցնել երկրի նախագահի որոշումը։ Ավելին, թեև նախագահ Թրամփը դիմել է ԱՄՆ պետդեպարտամենտին սկսել ամերիկյան դեսպանատան՝ Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխման գործընթացը, այդուհանդերձ, պետդեպարտամենտը չի շտապում այդ հարցում։
ԱՄՆ պետդեմարտամենտը խորհուրդ է տվել Թել-Ավիվում տեղակայված ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին առաջիկա երկու շաբաթների ընթացքում միայն խիստ անհրաժեշտության դեպքում այցելել Երուսաղեմ։ Կարծում եմ, պաղեստինյան-արաբական և մուսուլմանական ճակատը նոր դիմադրություն ցուցաբերելով՝ կերկարաձգի պետդեպարտամենտի վերոնշյալ հայտարարության տրամաբանությունը։