1988 թվականի դեկտեմբերին առաջին դասարանում էի։ Ամիսներ առաջ սկսել էր ղարաբաղյան շարժումը։ Ինչ-որ էներգիա կար երևանյան օդում (ամենայն անկեղծությամբ հիշում եմ այդ լիցքերի «բույրը»)։


Երբ եղավ երկրաշարժի արհավիրքը, շատերին թվաց, որ վերջ։ Որ կամքը կոտրված է։ Բայց այդպես չէր, և հենց Լեննականցիներն էին, որ դա անհերքելի ապացուցեցին։ Հիշում եմ թե ինչ ոգևորությամբ էին մեծերը պատմում, որ աղետի գոտի այցելած Գորբաչովին մարդիկ ավելի շատ Արցախի մասին էին հարցնում, քան իրենց քաղաքների ու տների վերականգնման։