Չնայած մուսուլմանական աշխարհից լսվող բացասական հայտարարություններին ու ամերիկյան ուժային կառույցների զգուշացումներին, ԱՄՆ նախագահ Թրամպը ցանկանում է Իսրայելի մայրաքաղաք հռչակել Երուսաղեմը ու կարծես նպատակ ունի Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ:
Եթե նման նպատակ իրոք ունի Թրամպի վարչակազմը, կարծում եմ դրան զուգահեռ ամերիկացիները պետք է առաջին հերթին ուժեղացնեն ու ամրացնեն իրենց դեսպանատների պաշտպանությունը հատկապես մուսուլմանական երկրներում: Չեր խանգարի էտ դեսպանատներից դուրս հանել նաև ամերիկյան անձնակազմը: