Կարևոր տեղեկություն.


Այսօր ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ 2019թ.-ից հետո «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը հանվելու է իրավական դաշտից:


Այսինքն սա վերջին հնարավորությունն է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կարող են մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը, վճարելով 3.600.000 դրամ, ազատվել քրեական պատասխանատվությունից և վերադառնալ Հայաստան: 2019թ.-ից հետո կմնա երկու ճանապարհ. կամ ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե վաղեմության ժամկետը չի անցել, կամ չվերադառնալ Հայաստան: