Ամերիկան, որ նոր մտավ Աֆղանստան, ռազմական գործողությունների հետ մեկ տեղ նաև հումանիտար ծրագրեր էր իրականացնում: Դրանցից մեկը կանանց համար անվճար ցավազրկող դեղերի տրամադրումն էր: Քանի որ բնակչությունն, ինչպես և ամենուր, շատ զգուշավորությամբ էր վերաբերվում ամեն նոր բանին, ամերիկացիք PR արշավ սկսեցին: Ի թիվս այլ միջոցների, նաև թռուցիկներ տպեցին ու բաժանեցին: Որ շատ չչարչարվեն տեքստի մասին մտածելիս որոշեցին առանց տեքստի երեք հատ հաջորդական պատկեր ներկայացնեն՝ ցավից մռայլ կնոջ դեմքով պատկեր, որին հաջորդում էր դեղ խմող կնոջ պատկերը, որին հաջորդում էր երջանիկ դեմքով կնոջ պատկերը: Ծրագիրը տապալվեց, քանի որ աշխարհի ամենա հարուստ երկրի պետքարուղարությունում գրանտը տվել էին մի իձիոտի, ով չգիտեր, որ աֆղանցիք աջից ձախ են կարդում:

Նույն իձիոտները Հայաստանում տասնամյակներով միլիոնավոր դոլարներ են ծախսել նույնասեռականների հանդեպ հանդուրժողականության քարոզի վրա, արդյունքում հայերի 98%-ը դա համարում է անբարոյականություն: Ու նենց չի որ միայն արտասահմանում է ԱՄՆ համակարգը տապալվում: Պենտագոնը ուղղաթիռի՝ $500 արժեցող անիվները գնում է $8000-ով: 2,7 միլիարդ են ծախսել չաշխատող օդապարիկ ստեղծելու վրա: Մի հաշվետվության համաձայն ԱՄՆ ՊՆ-ն 600 միլիարդ դոլարանոց բյուջեի առնվազն 30%-ը մսխվում է, որպեսզի պարգևատրվեն Հանրապետական կուսակցության համար գործ արած մարդիկ: Չի կարող ԱՄՆ-ում հանրապետական նախագահ ընտրվել առանց ՊՆ-ի ու ֆերմերների աջակցության: Սա է ցանկացած կապիտալիստական ժողովրդավարության ճանապարհը դեպի անդունդ: Օրինակ, Սի Ծինփինը կարա խոշորագույն ընկերության ղեկավարին նստցնի, իսկ ԱՄՆ-ում խոշորագույն ընկերության ղեկավարը կարա նախագահ նստցնի: 2008-ին բանկիրները բռնին երկրի հերն անիծեցին ու պարտադրեցին Օբամային, որ նա բյուջեից «փակվի» ու նույն տարում իրենք իրենց ռեկորդային բոնուսներ բաժանեցին:

Հիմա ձեզանից քանիսն է կյանքում լսել Հայաստանում չինական կամ իրանական գրանտերի մասին: Բայց մի ալարեք, մարդա մի հատ ծանոթ ԱԱԾ-ում կունենաք, հլը հարցրեք, որ երկրների հետախուզությունն է ամենաարդյունավետը ՀՀ տարածքում: Ասեմ իմանաք, Ռուսաստանինը չէ...