Արևելքն իմաստության դարան է։ Ճապոնացի Շիգաեկի Խինոխարան ապրել է 105 երջանիկ տարի և աշխատել կլինիկայում մինչև վերջին օրը։ Նման իմաստուն մարդիկ շատ քիչ են։ Առաջարկում ենք կարդալ նրա խորհուրդներից մի քանիսը։ Երջանիկ կյանքի գաղտնիքը․

 

Գիտությունը՝ որպես արվեստ։ Գիտական բաղադրատոմսերով ու արտահայտություններով մարդուն չես օգնի։ Հիվանդությունները կապված են հոգու հետ։ Բոլոր մարդիկ տարբեր են, և բուժման մոտեցումն՝ ինքնատիպ։

Գնահատեք արժեքները։ Նյութական արժեքներին ձգտելիս մարդը մոռանում է կարևոր արժեքները՝ սերը, հոգատարությունը, բարեխղճությունը։ Հիշեք, որ ոչ ոք չգիտի՝ իր ժամը երբ է գալու, և այս աշխարհից ոչինչ չեք տանելու։

Նախագծեք։ Լրացրեք տետր՝ ապագայի հետ կապված պլաններով։ Մտքերն իրականանում են, երբ մտածում եք ապագայի մասին, ժամանակ և էներգիա չի մնում անցյալ վերադառնալու։

Ուրախացեք։ Ուրախության զգացումն ավելի շատ օգուտ է բերում, քան քունը և ուտելիքը։ «Մարդը էներգիա է ստանում ոչ թե քնից և սննդից, այլ՝ ուրախությունից։ Հիշո՞ւմ եք, մանկության տարիներին երբ ուրախ էինք, մոռանում էինք ուտելու և քնելու մասին։ Մարմինն ինքն է թելադրում՝ ինչ է անհրաժեշտ, եթե գիտակցությունը չխեղդի այդ թելադրանքը»։

Մի խնայեք ձեզ։ Ֆիզիկական վարժությունները պետք է մարզասրահում կատարել։ Զբոսանքները, հեծանիվը, աստճանը վերելակի փոխարեն բավականին լավ տարբերակ են։ Բազմոցը ամենավտանգավոր թշնամին է։

Կարդացե՛ք։ Գտեք ձեզ ոգեշնչող գիրքը։ Առանձնացեք ձեզ հաճելի երևակայական աշխարհում։

Ավելացրեք գիտելիքները։ Շիգեակի Խինոխարան տարվա մեջ նվազագույնը 150 դասախոսություն էր ունենում։ Նա դրանք կարդում էր կանգնած և մի քանի ժամ շարունակ։

Բժիշկներն ի զորու չեն ամեն ինչ բուժելու։ Երբ բժիշկը խորհուրդ է տալիս անալիզ հանձնել կամ վիրահահատվել, հարցրեք նրան՝ արդյոք իր երեխաներին, կնոջը ևս այդ դեպքում այդ խորհուրդը կտար, քանի որ մարդու ինչին է պետք ավելորդ տառապանքը, եթե նա չի բուժվելու։

Ճիշտ սնվեք։ Նախաճաշին մի բաժակ հյութը կամ կաթը լրիվ բավական է, ճաշը կարող եք կրճատել կամ հանել ցուցակից, եթե օգտակար գործով եք զբաղված, ուտելիքը ձեզ պետք չէ։ Ընթրիքին կերեք ձուկ՝ բրնձով, կամ բանջարեղեն։ Մսի քանակը հնարավորինս կրճատել է պետք։

  

Գտեք ուսուցիչ։ Գտեք ձեզ համար ոգենչող մեկին և փորձեք ամեն կերպ նրան գերազանցել։

Ցավը դատավճիռ չէ։ Ներկայիս հիվանդանոցներում պակասում է դրական տրամադրություն ապահովող էներգիան։ Միայն ցավ կա։ Արվեստն ու երաժշտությունն ավելի են օգնում մոռանալ ցավը։

 Երկար ապրելը հրաշալի է․ վայելեք կյանքի յուրաքանչյուր վայրկյանը։ Թող ամեն օրը նախորդից լավը լինի։