Իրաքյան Քրդստանի եզդիաբնակ բնակավայրերում, մասնավորապես՝ Սինջարում, կիրակի օրը հայտնաբերվել է երկու զանգվածային գերեզմանոց: Սինջարի հարավում Ջազիրիա բնակելի համալիրի մոտակայքում հայտնաբերվել է գերեզմանոց, որտեղ եղել են եզդիների 80 մարմիններ, մեկ այլ գերեզմանում էլ եղել են 20 կնոջ և 40 երեխայի մարմին:
Դեռևս նոյեմբերի 22-ին Ռամբուսսիի շրջանում հայտնաբերվել էր եզդիների զանգվածային գերեզմանոց, որտեղ եղել է 73 մարմին:
Հիշեցնեմ, որ Քրդական կառավարությունը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հայտարարեց, որ հայտնաբերել են եզդիների զանգվածային 47 գերեզմանոց:
Եզդիների մասսայական սպանդի մեջ մեղադրվում են ԻՊ-ի ահաբեկիչները: