Աշխարհում շուրջ 1000 ադրբեջանցի ահաբեկիչ կա:

Ադրբեջանի պաշտոնական տվյալներով ահաբեկչական խմբավորումներին միացել են շուրջ 1000 Ադրբեջանի քաղաքացի, որոնց մեջ կան նաև կանայք և անչափահաս երեխաներ:

Կանանց մեծ մասը ամուսիններից բաժանվելուց հետո երեխաների հետ անդամակցել են այդ խմբավորումներին: Ահաբեկիչների մի մասն էլ ամբողջ ընտանիքով են միացել խմբավորմանը:

Այս թիվը իհարկե ենթական է փոփոխման , քանի որ պաշտոնապես տրված թիվը դեռ ահաբեկիչների մի մասն է կազմում:

Սակայն նույնիսկ այսպիսի թվերի դեպքում ու տարբեր բացահայտումների արդյունքում Ադրբեջանը շատ հանգիստ կարող է համարվել աշխարհի այն երկիրը , որը ամենաշատն է աջակցում ահաբեկիչներին՝ զենքով և մարդասպաններով, որոնց թվում նաև կանայք և երեխաներ են:

Ու այս երկրի ղեկավարը ժամանակ առ ժամանակ բարձր ամբիոններից խոսում է խաղաղության, հորինված ցեղասպանության և արդարության մասին, իսկ միջազգային և այլ կազմակերպությունները գլուխները կախ լսում են դրա ելույթը ու այդ ընթացքում աշխարհի որևէ անկյունում դրա բարձր հովանավորությամբ հերթական պայթյունն է իրականանում ու հերթական զոհերն են լինում:

 

Աշոտ Ասատրյան