Ռայան Ուեիդմանի համար իր մեքենայի ետևի նստարանը լուսանկարչական ստուդիա է եղել վերջին 30 տարիների ընթացքում։ Ուեիդմանը 1980-ականների եկել է Նյու Յորք՝ լուսանկարչի կարիերա սկսելու համար, սակայն շատ կարճ ժամանակ անց հասկացել է, որ այդքան էլ հեշտ չէ ապրուստ վաստակել այդ գործով։
Ոգեշնչվելով իր հարևան տաքսու վարորդից՝ Ուեիդմանը սկսել է տաքսի վարել և լուսանկարել այն բոլոր կանանց ու աղջիկներին, ովքեր նստել են իր մեքենան, բնականաբար, նրանց համաձայնությունը ստանալուց հետո։
BlogNews-ը ներկայացնում է լուսանկարչի՝ վերջին 30 տարիների լավագույն աշխատանքները, որոնք իսկապես տպավորիչ են։