Պրոֆեսոր Քրիստո Մեմերսկին բուլղարացի գենետիկ է, տասնյակ գրքերի հեղինակ, դասախոսություններ է կարդում աշխարհով մեկ, 63 երկրների 200-ից ավելի համալսարաններում դասընթացներ է վարում: Պրոֆեսորը պնդում է, որ մենք ինքներս ենք մեխեր խփում մեր դագաղի կափարիչին, երբ սխալ մթերքներ ենք ընտրում:
Ծերության մասին
Ծերությունը բնական վիճակ չէ: Շատ գիտնականների կարծիքով՝ դա հիվանդություն է, և մենք ինքներս ենք դրա պատճառը դառնում մեր ոչ խելամիտ սննդային վարքագծով: Մարդկանց 70%-ն աշխարհում մեռնում է սննդի նկատմամբ հանցագործ մոտեցումների պատճառով: Պոդագրան, շաքարախտը, խոցերը, ինֆարկտը, ինսուլտը, քաղցկեղի տարբեր տեսակները քաղաքակրթության դաժան հետևանքներն են:
Ծերությունը դանդաղեցնող մթերքներ
Բավական է հետևել սնունդ ընդունելու պարզ կանոններին, որպեսզի ծերությունը նահանջի: Գլխավորը, պետք է իմանալ, որ պետք չէ ավելորդություններ թույլ տալ և պետք է ամեն ինչից քիչ-քիչ ուտել:
Այդ պատճառով էլ ես առանձնացրել եմ դանդաղ ծերության համար մի քանի մթերքներ: Դրանցից հիմնականներն են՝ բանջարեղենը, մրգերը, յոգուրտը, կաթը, գինին: Այո, գինին, բայց իսկական և քիչ քանակությամբ: Ֆրանսիայում միսը կարմիր գինով մարինացնելու ավանդույթ կա: Եվ նրանց Ժանը 10 տարով ավելի շատ է ապրում, քան մառախլապատ Ալբիոնի Ջոնը: Առաջին տեղում բնական յոգուրտը կամ մածունն է: Չոր, փոշի կաթից դրոժով պատրաստվածներն առողջարար հատկություններով օժտված չեն: Բնական յոգուրտը լավ յուրացվող սնունդ է:
Այն կանխում է ստամոքսի և հաստ աղիի քաղցկեղը, կանգնեցնում է օստեոպարոզի զարգացումը:
Օրգանիզմը մաքրելու և նիհարելու ամենաարդյունավետ միջոցը շատ պարզ է:
500 գրամ բնական յոգուրտին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ խնձորի քացախ, 1 թեյի գդալ դարչին և 40 կաթիլ 30%-անոց պրոպոլիս (մեղրամոմ):
Այս աղանդերին տարբեր համեղ հավելումներ կարելի է ավելացնել, օրինակ՝ ընկույզ, բանան, հատապտուղներ, հատապտուղներն ու ընկույզը՝ մեկական բուռ, բանանը՝ քառորդ բռից ոչ ավելի: Այս համեղ աղանդերը կարելի է ուտել նախաճաշին ու ընթրիքին: Եթե յուրաքանչյուր 2 ժամը մեկ 20 օրվա ընթացքում 2-ական գդալ ուտեք դրանից, կնկատեք, որ ձեր գոտկատեղն ավելի բարակ է դարձել, մազերը՝ փայլուն, ավելի առույգ եք և օրգանիզմն ամբողջությամբ առողջացել է:
Բնական վիտամիններ գեղեցկության համար
Գեղեցկության ամենաօգտակար վիտամինները գազարով և սխտորով աղցանի մեջ են պարունակվում: Գիտնականները մի այսպիսի փորձ են կատարել, որն ապացուցում է սխտորի կախարդական հատկությունները:
Մի բաժակի մեջ լցրել են ցավաբեր 80 միկրոբներով լի ջուր, իսկ մյուսի մեջ՝ սխտոր, ու դրել ջրով լի բաժակի կողքին: Մի քանի ժամ անց միկրոբներն անհետացել են:
Սխտորն այն ոչնչացրել է անգամ հեռավորությունից:
Նման հատկություններով է օժտված նաև պրոպոլիսը: Այն սպանում է գրիպի վիրուսը, պայքարում է գաստրիտի, կոլիտի, դիսբակտերիոզի դեմ, հանդիսանում է հիանալի հակաքաղցկեղային կանխարգելում: Բավական է պրոպոլիսի 20-30 կաթիլ ավելացնել 50 մլ ջրի մեջ ու խմել օրական 2 անգամ: Կանայք կարող են գեղեցիկ մազեր, եղունգներ ու մաշկ ունենալու համար ապակե տարայի մեջ հավասար քանակությամբ մեղր, կիտրոն, ընկույզ, չամիչ, սալորաչիր ու ծիրանաչիր խառնել ու ուտել օրական 3 անգամ:
Թույներ՝ սննդի մեջ
Ամբողջ աշխարհում ստեղծվել են ավելի քան 200 քիմիական տարրեր, որոնք մթերքներին հաճելի բույր ու ապրանքային շքեղ տեսք են տալիս: Արդեն հաստատված է, որ այդ նյութերը խտացված տեսքով կարող են մահվան հանգեցնել:
Երբ մթերքներ եք գնում, նշաթերթիկի վրա ուշադիր կարդացեք ամենամանր տառերով գրված տեքստը, քանի որ հենց այնտեղ են թվարկված վնասակար բաղկացուցիչները: Նատրիումի նիտրատ և նատրիումի նիտրիտ սինթետիկ հավելումները երիտասարդության ու առողջության ամենատարածված թշնամիներն են:
Դրանք օգտագործում են մսի թարմությունը պահելու և պահածոների մեջ բոտուլիզմի հարուցիչները ոչնչացնելու համար: Այս նյութերը շատ են երշիկեղենի, նրբերշիկների, բեկոնի, վետչինայի, ձկնային պահածոների մեջ, դրանք քսում են սառեցված մսի ու ձկան վրա:
Շատ վտանգավոր կոնսերվանտների թվին են պատկանում հիդրոքսիտոլուոլի բուտիլատն ու հիդրոքսիանիզոլի բուտիլատը:
Դրանք օգտագործում են չիփսեր ու աղցաններ պատրաստելիս, ավելացնում են պատրաստի տորթերի, ծամոնի, մակարոնների մեջ, որպեսզի դրանք հնարավորինս երկար թարմ տեսք ունենան:
Նկատեցի՞ք, որ դրանք այն մթերքներն են, որոնք ամենից շատ սիրում են երեխաները: Դրանք նաև քաղցկեղի ու ալերգիայի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ: Երեխաների համար պակաս վտանգավոր չեն նաև պատրաստի հյութերը: Դրանց մեջ օգտագործվում է բրոմացված բուսայուղ: Այն ցիտրուսային ըմպելիքները պաշտպանում է ջրի շերտատումից և հյութի խտացումից: Սակայն այդ յուղը մարդու համար թունավոր է: Խմեք թարմ քամած հյութեր:
Քաղցրն ու աղին
20-րդ դարի սկզբին մարդիկ 5 անգամ քիչ շաքար էին օգտագործում, քան հիմա: Շաքարը մարդու սպիտակ անեծքն է: Այն վտանգավոր է սրտի, թոքերի, երիկամների ու ստամոքսի համար:
Մոռացեք գազավորված ըմպելիքների ու լիմոնադների մասին: Արյան զարկերակային բարձր ճնշմամբ տառապող մարդիկ անգամ չեն էլ կասկածում, որ իրենց հիվանդության գլխավոր պատճառն իրենց օգտագործած մեծ քանակությամբ աղի մեջ է թաքնված: Հատկապես վտանգավոր է քաղցած ժամանակ չիփսեր, պոպկորն կամ աղի ընկույզ ուտելը: Դա պարզապես ինքնասպանություն է:
Երկարակեցության բաղադրատոմսը
Մի օգտագործեք ավելի շատ կալորիաներ, քան կարող եք ծախսել:
Ամեն օր մեկ հատ խնձոր կերեք:
Խմեք սառեցրած-հալեցրած ջուր ու խոտաբույսերով թուրմեր:
Աշխատեք ակտիվորեն:
Ամեն օր լոգանք ընդունեք:
Քնեք սառը սենյակում:
Հանգստյան օրերին ոտքով կամ հեծանվով անցեք 10-15 կիլոմետր:
Ձեզ ընկերներով շրջապատեք, ուրախացեք, ծիծաղեք, սեքսից մի հրաժարվեք:
Երբեք մի ասեք ու մի մտածեք, որ դուք ծերանում եք: