Այն, որ ռուսական վերլուծական միտքը, որոշ բացառություններով, մեղմ ասած, առանձնապես չի փայլել, վաղուց պարզ է, ինչն առավել ակնբախ երևաց վերջին շրջանում ռուսական ալիքներով ծավալված քննարկումների ժամանակ: Դրանք, իհարկե, դժվար է քննարկում կամ վերլուծություն անվանել, քանզի դիլետանտիզմը շատ էր: Ռուս վերլուծաբանների ու չինովնիկների լավագույն փաստարկը գորգոռոցն է, ուռա-պատրիոտիզմը, իսկ լավագույն վերլուծությունը՛ համաշխարհային դավադրությունը սեփական երկրի դեմ: Համոզված եմ, եթե նման իրավիճակ լիներ ԱՄՆ-ում, ամերիկացի վերլուծաբանները կսկսեին պատճառներն ու խնդիրները վերհանել, հասկանալ, թե որտեղ է իրենց կառավարությունը սխալվել: Դրա համար էլ, ԱՄՆ-ն գլոբալ լիդեր է, իսկ Ռուսաստանը, ունենալով մի մայրցամաքի չափ տարածք, գրեթե հայտնվել է քաղաքական աուտսայդերի դերում:

Բայց... սա չէ ամենաէականը. ո?վ էր ՀՀ իշխանությանը պարտադրում մեր բոլոր ռազմավարական՛ կենսական ու գոյապահպանական շահերի խնդիրները հանձնել Ռուսաստանի տնօրինությանը: Նույնիսկ քաղաքականության մեջ ասեղ թելելու նշանակության հարցերը ռուսների հետ պետք է լուծվեն: Այստեղից էլ նման իրավիճակը դառնում է օբյեկտիվ, որորվհետև մարդիկ չեն պատկերացնում, որ այսքանից հետո Հայաստանը կարող է կամ պետք է ունենա ինքնուրույնություն: Հետևաբար, մենք իսկապես սեքյուրիթիզացիայի (գործընթաց, երբ հանրությունը կամ իշխանությունը որոշում է, թե որ հարցն է անվտանգության հարց և տարանջատում այն զուտ քաղաքականից) խնդիր ունենք, և պետք է որոշել, թե էլ որտեղից է անվտանգության սպառնալիք հասնում մեզ:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին ընդհանրապես, ապա եթե համարվում էր, որ Ռուսաստանն առանց Ուկրաինայի կայսրություն չէ, ապա ես կարծում եմ, որ Ռուսաստանն առանց Հայաստանի գերտերություն էլ չէ: Բոլոր գերտերությունները կերազեին Հայաստանի նման այդքան կապված դաշնակից ունենալ, և սա առանց էմոցիաների: Բացի այդ՛ Հայաստանն այսօր Ռուսաստանի համար ունի ոչ միայն անվտանգության ընդլայնման, այլև խորացման նշանակություն, իսկ Հարավային Կովկասն էլ վերջինի համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է:

Եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, ապա կփակվի նրա վերջին ամենաիրական պատվարը աշխարհաքաղաքական տարածությունում, որի միջոցով դեռևս կարողանում է դուրս գալ սեփական ազգային շրջանակներից և գլոբալ, կամ, առնվազն, ռեգիոնալ ազդեցություն տարածել:

Վերջապես, Հայաստանին փնտրողներ էլի կան, և այլ դաշինքների կամ գերտերությունների միանալ մեզ համար շատ ավելի հեշտ է, քան Ռուսաստանի, այն պարզ պատճառով, որ Հայաստանի հետ հարաբերություն հաստատելուց որևէ մեկը չի մտածի, թե դա կարող է ազդել իր ինքնիշխանության կամ ազդեցության վրա, ինչը չի բացառվում ՌԴ հետ հարաբերությունների դեպքում: Այնպես որ՛ ռուսները օետք է լավ մտածեն, երբ փորձում են ամեն անգամ վախեցնել հայերին:

Հ.Գ. Իսկ նա, ով համարում է, որ "Հյաստանը Ռուսաստանի կինն է, և իրավունք չունի ազատ ման գալ", ապա ես էլ ասում եմ, որ Ռուսաստանը Հայաստանի սիրուհին է և կարող է ազատ ֆռֆռալ ում հետ կուզի, եթե, իհարկե, նման գեր ու տարտամ մեկին Հայաստանից բացի սիրող կգտնվի...