Դուբայը մեր օրերում ծաղկում է հսկայական արագությամբ։ Այն ունի 21-րդ դարի ամենացնցող տնտեսական  փոփոխությունների պատմությունը։ Ներկայացնում ենք այժմյան Դուբայի մասին 14 այնպիսի փաստեր, որոնք իրոք տպավորիչ են:

Դուբայում կառուցվում է աշխարհում ամենաթանկ և շքեղ ժամանցային համալիրներից մեկը, որի արժեքը 64,3 մլրդ դոլար է:

Դուբայն այնքան նավթ է արդյունաբերում, որ բավական է օրվա մեջ 4․5 օլիմպիական լողավազան լցնելու համար:

Հայտնի Բուրջ-ալ-Արաբ հյուրանոցի 39%-ը բնակեցված չէ, այն լրիվ դատարկ է։

2013 թվականին Դուբայի զբոսաշրջիկների քանակը գերազանցեց Շենչժենի բնակչության քանակը։

Դուբայը կառուցում է քաղաք՝ եղանակային կառավարմամբ, որի մակերեսը 2․25 անգամ գերազանցում Մոնակոյի մակերեսին:

Եթե Բուրջ Խալիֆը գտնվեր Ֆրայբուրգում, այն կերևար ֆրանսիական Ստրասբուրգից։

Բուրջ Խալիֆի երկնաքերն այնքան բարձր է, որ բնակիչներից ոմանք արևն ավելի երկար ժամանակ են տեսնում մյուսներից, այդ պատճառով չեն կարողանում նրանց հետ միաժամանակ դուրս գալ Ռամադանի ծոմի։

Դուբայի բնակչության 85%-ն արտասահմանցիներ են, որոնք եկել են այստեղ՝ աշխատանք գտնելու։

Ոստիկանության յուրաքանչյուր մեքենայի վրա ծախսվում է այնքան գումար, որքան արժի երեխայի՝ քոլեջում սովորելու վարձը։ Ոստիկաններն այստեղ երթևեկում են Ferrari FF ($500000) и Lamborghini Aventador ($397 000) մեքենաներով։

Ոսկին, որով արտադրվում էր Բուրջ- ալ- Արաբի ներքին կառուցվածքը, բավական է Մոնա-Լիզայի 46 265 նկար ծածկելու համար։

Դուբայի արհեստական կղզիների կառուցման համար ներկրվող ավազը բավականաչափ է 2․5 Էմփայր Սթեյթ Բիլդինգ լցնելու համար։

Երկրագնդի վրա եղած յուրաքանչյուր 4-րդ կռունկը Դուբայում է։