Բոլորն են սիրում պատմել իրենց ամառային հանգստի մասին, սակայն ոչ մի տեսակ հանգիստ չի համեմատվի Սաուդյան Արաբիայի արքայի արձակուրդի հետ։ Այդ արձակուրդն արժեցել է 100 մլն դոլար։ Նրա հետ հանգստի էին մեկնել նախարարներ և խորհրդականներ։

81-ամյա արքայի սիրած վայրը Մարոկկոյի Տանժեր քաղաքն է։ Այստեղ նա ունի սեփական դղյակ՝ 30 հա տարածքով, սեփական ռեստորաններով, դեպի ծով բացվող աննկարագրելի գեղեցիկ տեսարանով։ Նա շատ տարածքներ ունի աշխարհի տարբեր վայրերում, բայց նախընտրում է այս վայրը։

Արքային անձամբ դիմավորել է Մարոկկոյի վարչապետը։ Նրա և հյուրերի համար ուտելիք են պատրաստել երկրի լավագույն խոհարարները։ Ըստ տվյալների՝ արքան այդ հանգստի վրա ծախսել է 100 մլն դոլար, որը Մարոկկոյի ամբողջ եկամտի 1,5 %-ն է կազմում։ Նրա գալուն շատ լավ էին պատրաստվել՝ ուղղաթիռի հրապարակներով, բժշկական ապահովությամբ։