Երկու օր է, ինչ փորձագիտական շրջանակները քննարկում են մի փաստաթուղթ (ստորև ներկայացված), որը փաստում է Սիրիայի ալ-Հասաքա նահանգում Իսլամական պետության և քրդերի միջև ձեռքբերված համաձայնության մասին:
Սույն համաձայնագրով նախատեսվում է քաղաքական, տնտեսական, ռազմական խնդիրների հարթում՝
1. կրակի դադարեցում
2. առկա խնդիրների լուծում
3. ռազմագերիների փոխանակում
4. առևտրի խթանում և այլն...
Քրդերն արդեն արձագանքել են՝ ասելով, որ այդ փաստաթուղթը կեղծ է:
Փաստաթղթում, Իսլամական պետության կնիքից բացի, այլ կնիք ու ստորագրություն չկա: Կարելի է ենթադրել, որ այն պատրաստվել է ԻՊ-ի և համաձայնեցված է եղել քրդերի կողմից, սակայն, հավանաբար, որոշ հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել:
Մի խոսքով՝ սիրիական հակամարտության հերթական մութ էջերից մեկի ականատեսն ենք, որը հատկապես նշմարվեց Սիրիայի այդ հատվածում ԻՊ-քրդեր ռազմական գործողությունների տրամաբանությամբ: