Գործնականում ի՞նչ առարկայական քայլ կարող էր անել հայկական կողմը՝ նախօրեին Իրանից ժամանած գործարարների և ներդրողների՝ բավական ներկայացուցչական պատվիրակության հետ հանդիպմանը:
Առնվազն մեկ օրինակ՝ հնարավորինս մատչելի կերպով իրանցի գործարարներին ներկայացնել ԵՄ-ի շուկա դուրս գալու համար ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներով սահմանված՝ Հայաստանում արտադրված ապրանքների սերտիֆիկացման, լաբորատոր ստուգումների վերաբերյալ պահանջները և այլ մասնագիտական մանրամասներ՝ հայ-իրանական համատեղ բիզնես ծրագրերի խրախուսման կամ Հայաստանի տարածքում իրանական ընկերությունների ստեղծման հեռանկարային համագործակցության հնարավորություններն ընդգծելու համար:
Հուսամ՝ ավելին է արվել...