Ուզում եմ հասկանալ, թե իմաստը ո՞րն է ԱՄՆ Պետդեպի դահլիճում համերգ կազմակերպել՝ նվիրված Խոջալույի դեպքերին։ Եթե զուտ մշակութային միջոցառում է, ադրբեջանական պռոպագանդան հանեք։

Չեմ ուզում բացասական միտում տեսնել, բայց եթե Հայաստանի մասին ԱՄՆ-ում փայլուն պատկերացնող 50-60 մարդ կա, ապա կեսը այդ շենքում են։ Չնայած կազմակերպիչը հենց Պետդեպը չէ, դահլիճ տրամադրողն է ինքը, բայց կոնտենտը նայում են չէ՞ դահլիճը տալուց առաջ, կարողա գալիս՝ ահաբեկչությունա քարոզում։ Խոսքի ազատությունը՝ խոսքի ազատություն, բայց տարածք տրամադրելը արդեն ուրիշ բան է նշանակում, Ալիևի ելույթն էլ ՄԱԿ-ում լսել եք։
Դրա համար հույս ունեմ կազմակերպիչները շատ չեն խորացել թեմայի մեջ, քանի որ համերգի մասին հայտարարությունը Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի օրն է տարածվել, ու սաղ դրանով խառնվում է։

Այդուհանդերձ դահլիճը Պետդեպինն է, իրավունքը նույնպես։ Եթե համերգը կայանա, կարող եմ միայն առաջարկել հաջորդիվ կազմակերպել «Արցախի Ձայներ» համույթի համերգը նվիրված Հայոց Ցեղասպանությանը՝ նույն դահլիճում։ Հետաքրքիր է կթողնե՞ն։