Արաբական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ ընթացող բազմակողմանի գաղտնի բանակցությունների մասին: Ըստ այդմ՝ բանակցություններն իրականացվում են անուղղակի,միջնորդավորված կերպով՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իսրայելի և Իրանի միջև, համաձայն որոնց՝
1. Հետճգնաժամային Սիրիան պետական կառուցվածքի առումով լինելու է դաշնության կամ համադաշնության ձևով. հնարավոր է՝ ինքնավարություն տրամադրվի երկրի քրդական և դրուզական շրջաններին:
2. Բաշար ալ-Ասադից հետո Սիրիայի հաջորդ նախագահն այլևս չի լինելու ալավիական համայնքի ներկայացուցիչ:
3. Իսրայել-Սիրիա և Իսրայել-Լիբանան սահմաններում ձևավորվելու են անվտանգության գոտիներ, ընդ որում՝ առաջինի դեպքում ստեղծվելու է 40 կմ-անոց ապառազմականացված գոտի Գոլանի բարձունքներում:
4. ՌԴ կատարած այցի ընթացքում Վ.Պուտինի հետ հանդիպման ընթացքում ՍԱՀ նախագահ ալ-Ասադն իր պատրաստակամությունն է հայտնել՝ քննարկել Իսրայելի վարչապետ Բ.Նեթանյահուի հետ Գոլանի բարձունքներում ձևավորվելիք անվտանգության գոտու խնդիրը:
5. Իսրայելական կողմը ևս իր պատրաստակամությունն է հայտնել՝ ներգրավվելու խնդրի կարգավորման գործընթացին:
Արմեն Պետրոսյան