Ռուբլյովկայում վաճառվում է 3,5 միլիարդ ռուբլի արժողությամբ (60 միլիոն դոլար) շքեղ առանձնատուն։ 19-րդ դարի ոճով կառուցված տունը տեղակայված է 1 հեկտար տարածքի վրա։ 2637 ք/մ մակերեսով տունն իր նոր տիրոջն առաջարկում է 2,8 մետր խորությամբ լողավազան, սպա սրահ, 4 ննջարան, մի քանի հանգստի սենյակ, աշխատասենյակ, խորհրդակցության սենյակ և բազմաթիվ այլ հաճույքներ։ Եկեք տեսնենք, թե ինչ տեսք ունի այդ շքեղությունը ներսից.