«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանում են բազմաթիվ ադրբեջանցիներ, որոնք ահաբեկչական գործողություններ են կատարում և կոչ են անում, որպեսզի Ադրբեջանում ապրող քաղաքացիները ևս միանան իրենց խմբավորման հենց Ադրբեջանից ու իրենց երկրից սկսեն ահաբեկչություն կատարելը:


Միացողների մեծ մասը իրենց հետ տանում են նաև իրենց ընտանիքներին՝ հայր, մայր, կին և երեխաներ: Վերջին թարմ դեպքը այն է, որ երեխաներից մեկին հաջողվել էր փրկել ու մի շարք դեպքեր էր բացահայտվել: Երբ ադրբեջանցին մտնում է ահաբեկիչների շարքերը նրան աղջիկ երեխային ստիպելով ամուսնացնում են մեկ այլ ահաբեկիչի հետ: Այնուհետև հայրը մարտերից մեկի ժամանակ մահացել էր, դրանից հետո մահացել էր նաև ամուսինը: Աղջկան երկրորդ անգամ ևս ամուսնացրեցին այլ ահաբեկչի հետ, ով օր ու գիշեր ծեծել էր նրան: Ու միայն երկրորդ ամուսնու մահվանից հետո էր հաջողվել փրկել երեխային, ով այս ամենի մասին պատմել էր:
Ահաբեկչական խմբավորումներում ադրբեջանցիները մեծ քանակ են կազմում ու սա այն դեպքում , երբ իրենց պետության շարքերում չծառայելու համար նրանց մեծ մասը փախչում է երկրից: Ադրբեջանցիները նախընտրում են դառնալ ինչ-որ խմբավորման անդամ, նույնիսկ ընտանիքներով, քան գնալ ու ծառայել Ադրբեջանի զինված ուժերում: